fbpx
Sale!

Gamer-ECO – սև-կանաչ

57,000Դ 54,000Դ

Մոդել – սև / կանաչ
Կոդ 057 / 060
Նյութ – արհեստական կաշի

• Լայնություն –128 սմ
• Բարձրություն – 150 սմ
• Նստատեղի բարձրություն – 50 սմ

Լցված է – պենոպլաստե գնդիկներով
Առավելագույն բեռնվածք – 150 կգ
2 շերտ – լվանալու հնարավորություն

Sold By: : HappyStyle.am Category:

Լրացուցիչ

Նոր սերնդի կահույք խաղասերների (և ոչ միայն ) համար:

100% հարմարավետություն նստած, կամ կիսանստած։
● ECO Gamer պարկ-աթոոռը ընդունում է Ձեր մարմնի ձևը՝ թույլ տալով վայելել խաղի ընթացքը, առանց հոգնածության և նույն դիրքով լարված նստելու։
● Մեջքի և գլխի հարմարավետությունը ապահովում է նաև ➜ հատուկ շարժական և կարգավորվող բարձը։
Խաղի ընթացքում կարող եք չշեղվել՝ լրացուցիչ գրպաններում բավականաչափ տեղ կա, որպեսզի ձեռքի տակ պահեք այն ամենը➜ ինչն անհրաժեշտ է:
 Gamer պարկ-աթոռը ունի գեղեցիկ և ժամանակակից տեսք և լիարժեք այլընտրանքային խաղային-աթոռ է։
● էկո-կաշին չի վախենում խոնավությունից՝ պարկ-աթոռը կարող եք օգտագործել ինչպես ներսում, այնպես էլ դրսում:

Արտաքին շերտ
Այս ECO Gamer մոդելի արտաքին շերտը պատրաստված է ամուր, բարձրորակ, փափուկ և մաշկի համար հաճելի նուրբ էկո-կաշվից:
Էկո-կաշին ժամանակի ընթացքում չի դեֆորմացվում, չի ճաքում և չի խամրում։ ECO կաշին էկոլոգիապես մաքուր «շնչող» նյութ է:
Խնամելը հեշտ է, բավական է խոնավ շորով սրբել և վերջ ✴ այն կրկին մաքուր է:
Մոդելը ունի 2 շերտ, հետևաբար անհրաժեշտության դեպքում արտաքին շերտը հեշտությամբ կարելի է հանել։

Ներքին շերտ
Ներքին շերտը պատրաստված է ջրակայուն կտորից, ինչի շնորհիվ բացառվում է հանկարծակի թափված թեյի, սուրճի կամ հյութի ներթափանցումը դեպի լցոնիչ։
Չնայած այն հանգամանքի, որ արտաքին շերտը իր հերթին հեղուկ չի կլանում ))
Ներքին շերտը նույնպես ունի շղթա, հետևաբար անհրաժեշտության դեպքում մոդելի լցոնիչը կարելի է ավելացնել։

Լցոնիչ
● Պարկ-աթոռը լցոնվում է պենոպլաստե մանր գնդիկներով(1-3մմ)։
Պենոպլաստե գնդիկների շնորհիվ, մոդելները ստացվում են փափուկ ու շատ թեթև, անգամ փոքրիկները հեշտությամբ կարող են տեղափոխել։
Իսկ գնդիկների մյուս կարևոր առավելությունը՝ հիշողությունն է ☺
● Պարկ-աթոռի վրա նստելիս, այն ընդունում է Ձեր մարմնի ձևը՝ թուլացնելով և հանգստացնելով մկանները։ Այսինքն պարկ-աթոռի վրա կարելի է անցկացնել արդյունավետ հանգիստ, հարմար ընթերցանություն, կամ կինոդիտում և իհարկե խաղալ սիրելի խաղերը։

Չափ
ECO Gamer – մոդելի չափը պրակտիկ է ցանկացած տարիքի անձանց համար։
● Ձևի և լցոնիչի շնորհիվ, հնարավոր է պարկ-աթոռին հաղորդել Ձեզ նպատակահարմար դիրքը (նստած / կիսանստած)։
● Այս չափի պարկ-աթոռը լիարժեք այլընտրանքային փափուկ կահույք է, որը հիանալի կինտեգրվի յուրահատուկ կահույքի սպասող միջավայրում, կլինի բազմաֆունկցիոնալ ու հարմար կահույք և ի տարբերություն ծանր բազկաթոռների ու չոր աթոռների՝ կտա հնարավորություն հեշտությամբ իրեն տեղափոխելու ամբողջ բնակարանով և կազմակերպելու ժամանցը, կամ հանգիստը այնտեղ → որտեղ կցանկանաք։
❣ Ամեն ա կարևորը ❣ երբ նստեք խաղալու, ֆիլմ դիտելու կամ կարդալու՝ կես ժամ անց ցանկություն չի առաջանա անհարմար դիրքը փոխարինելու։

● Խաղային պարկ-աթոռին հարմար լրացում կլինի նաև ուղղանկյունանիստ հիշեցնող Gamer պուֆ-սեղանը: Այն կարելի է Օգտագործել որպես հարմարավետ սեղան, ցածր նստատեղ, կամ ոտքերի հարմար հենարան:

You may also like…