fbpx
Sale!

Gamer-Bani սև-կարմիր

55,000Դ 52,000Դ

Մոդել – սև / կարմիր
Կոդ 471 / 568
Նյութ – թավշյա կահույքի կտոր

• Լայնություն –128 սմ
• Բարձրություն – 150 սմ
• Նստատեղի բարձրություն – 50 սմ

Լցված է – պենոպլաստե գնդիկներով
Առավելագույն բեռնվածք – 150 կգ
2 շերտ – լվանալու հնարավորություն

Sold By: : HappyStyle.am Category:

Լրացուցիչ

Նոր սերնդի կահույք խաղասերների (և ոչ միայն ) համար:

100% հարմարավետություն նստած, կամ կիսանստած։
● Bani-Gamer պարկ-աթոոռը ընդունում է Ձեր մարմնի ձևը՝ թույլ տալով վայելել խաղի ընթացքը, առանց հոգնածության և նույն դիրքով լարված նստելու։
● Մեջքի և գլխի հարմարավետությունը ապահովում է նաև ➜ հատուկ շարժական և կարգավորվող բարձը։
Խաղի ընթացքում կարող եք չշեղվել՝ լրացուցիչ գրպաններում բավականաչափ տեղ կա, որպեսզի ձեռքի տակ պահեք այն ամենը➜ ինչն անհրաժեշտ է:
 Gamer պարկ-աթոռը ունի գեղեցիկ և ժամանակակից տեսք և լիարժեք այլընտրանքային խաղային-աթոռ է։

Արտաքին շերտ
Այս Bani-Gamer մոդելի արտաքին շերտը պատրաստված է ամուր, բարձրորակ, փափուկ և մաշկի համար հաճելի թավշյա կահույքի կտորից:
Մոդելը ունի 2 շերտ, հետևաբար արտաքին շերտը հեշտությամբ կարելի է հանել և լվանալ։

Ներքին շերտ
Ներքին շերտը պատրաստված է ջրակայուն կտորից, ինչի շնորհիվ բացառվում է հանկարծակի թափված թեյի, սուրճի կամ հյութի ներթափանցումը դեպի լցոնիչ։
● Ներքին շերտը նույնպես ունի շղթա, հետևաբար անհրաժեշտության դեպքում մոդելի լցոնիչը կարելի է ավելացնել։

Լցոնիչ
● Պարկ-աթոռը լցոնվում է պենոպլաստե մանր գնդիկներով(1-3մմ)։
Պենոպլաստե գնդիկների շնորհիվ, մոդելները ստացվում են փափուկ ու շատ թեթև, անգամ փոքրիկները հեշտությամբ կարող են տեղափոխել։
Իսկ գնդիկների մյուս կարևոր առավելությունը՝ հիշողությունն է ☺
● Պարկ-աթոռի վրա նստելիս, այն ընդունում է Ձեր մարմնի ձևը՝ թուլացնելով և հանգստացնելով մկանները։ Այսինքն պարկ-աթոռի վրա կարելի է անցկացնել արդյունավետ հանգիստ, հարմար ընթերցանություն, կամ կինոդիտում և իհարկե խաղալ սիրելի խաղերը։

Չափ
Bani- Gamer – մոդելի չափը պրակտիկ է ցանկացած տարիքի անձանց համար։
● Ձևի և լցոնիչի շնորհիվ, հնարավոր է պարկ-աթոռին հաղորդել Ձեզ նպատակահարմար դիրքը (նստած / կիսանստած)։
● Այս չափի պարկ-աթոռը լիարժեք այլընտրանքային փափուկ կահույք է, որը հիանալի կինտեգրվի յուրահատուկ կահույքի սպասող միջավայրում, կլինի բազմաֆունկցիոնալ ու հարմար կահույք և ի տարբերություն ծանր բազկաթոռների ու չոր աթոռների՝ կտա հնարավորություն հեշտությամբ իրեն տեղափոխելու ամբողջ բնակարանով և կազմակերպելու ժամանցը, կամ հանգիստը այնտեղ → որտեղ կցանկանաք։
❣ Ամեն ա կարևորը ❣ երբ նստեք խաղալու, ֆիլմ դիտելու կամ կարդալու՝ կես ժամ անց ցանկություն չի առաջանա անհարմար դիրքը փոխարինելու։

● Խաղային պարկ-աթոռին հարմար լրացում կլինի նաև ուղղանկյունանիստ հիշեցնող Gamer պուֆ-սեղանը: Այն կարելի է Օգտագործել որպես հարմարավետ սեղան, ցածր նստատեղ, կամ ոտքերի հարմար հենարան: